Պեկին-2022. Նորվեգիայի ընտրանին բիաթլոնի թիմային պայքարում առաջինն է
Նորվեգիայի բիաթլոնի հավաքականը դարձավ Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց 4 x 7,5 կմ փոխանցումավազքում նորվեգացիները տարածությունը հաղթահարեցին 1:19:50.2 արդյունքով:
Երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է, որը Նորվեգիայի հավաքականին զիջում է միայն 27.4 վայրկյան, եռյակը եզրափակել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը: Նրանք էլ ոսկե մեդալակրին զիջեցին 45.3 վայրկյանով:
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն այս պահի դրությամբ Նորվեգիայի ընտրանին է, որն ունի 10 ոսկե, 6 արծաթե և 7 բրոնզե մեդալ` ընդհանուր 23 մեդալ:
Կարծիքներ