Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների․ Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախ, նախագահ Պուտինը մշտապես պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն։ Եվ, փաստացի, նա է ձեռնարկել ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինան պարզապես խնդրի մաս է, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների հետ կապված ավելի խոշոր խնդրի մաս»,-ասել է նա։

Ուկրաինական տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները Պեսկովը անվանել է լարվածության հիմնական սրացում և ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում