Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակցի

Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակցի

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

«Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։ Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։

Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև» ,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

Արցախյան առաջին պատերազմի բովով անցած զինվորականները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության ու վերաբերմունքի համար և պատմել են պատերազմից, անցած մարտական հիշողություններից ու հուզմունքով հիշել ընկած ընկերներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում