Թուրքիայում կրկին պայթյուն է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով
Ստամբուլի Ղազիօսմանփաշա թաղամասում, «Թուրքիայի երիտասարդական ֆոնդի» շենքի մոտ, առավոտյան 5։30-ին պայթյուն է եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի մնացորդներ։ Պայթյունից զոհեր կամ վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել են Ստամբուլի նահանգապետարանից, փոխանցում է թուրքական Star թերթը։
Թերթի տվյալներով` շենքում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է առավոտյան մի կին մոտեցել ֆոնդի կառույցին ու տեղադրել պայթուցիկը։ Հարուցվել է քրգործ, ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ստամբուլից հարավ՝ Բուրսայում էր առավոտյան ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթյուն կազմակերպվել։ Այդ անգամ պայթեցվել էր տեղի քննչական մեկուսարանի աշխատողներին տանող ավտոբուսը։ Պայթյունի հետևանքով զոհ ու վիրավորներ կային։ Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։
Կարծիքներ