Վիեննայում իրանական պատվիրակությունը մասնակցում է պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների նոր փուլին

Վիեննայում իրանական պատվիրակությունը մասնակցում է պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների նոր փուլին

Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության և «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցությունների նոր փուլը, որն ուղղված է պատժամիջոցների վերացմանը։ Իրանական պատվիրակությունը Վիեննա է ժամանել իրավական և տնտեսական թիմով, որպեսզի  լրջորեն կենտրոնանա Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Հաղորդում է IRNA գործակալությունը։

Բանակցությունների այս փուլի մեկնարկը  համանախագահել են Իրանի բանակցային կոմիտեի նախագահ Ալի Բաղերին եւ ԵՄ բանագնաց Էնրիկե Մորան։

 

Վերջին օրերին իրանական պատվիրակության և մի շարք այլ պատվիրակությունների միջև տեղի են ունեցել ոչ պաշտոնական երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։ Նախօրեին Բաղերին Ռուսաստանի և Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ եռակողմ հանդիպմանը քննարկել է առաջիկա բանակցությունների կարևորագույն հարցերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում