Դանիան եւ ԱՄՆ-ը սկսել են պաշտպանական նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները
Դանիան եւ Միացյալ Նահանգները սկսել են բանակցությունները պաշտպանական նոր համաձայնագրի շուրջ, որը կարող է Դանիայի տարածքում ամերիկյան զորքերի եւ ռազմական տեխնիկայի ներկայություն նախատեսել: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մեթլե Ֆրեդերիկսենը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի խնդրանքով բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերջին տարիներին ամրապնդել է ռազմական համագործակցությունը Նորվեգիայի եւ Բալթյան երկրների հետ:
«Նման համաձայնագիրը Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջեւ ուղղակիորեն նոր հնարավորություններ կբացի՝ Դանիայի մի շարք առանձին ռազմական ոլորտներում համագործակցության եւ գործունեության համար»,- ասել է Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ այն կարող է նաեւ դանիական հողում ամերիկացի զինվորների տեղակայում ներառել։
Կարծիքներ