Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան պնդում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բանտում դաժան վերաբերմունքի գործով տուժող է ճանաչել իր պաշտպանյալին։

«Վերջին լուրերը Ուկրաինայից. Դուք գիտեք, որ այնտեղ գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ ուժի գերազանցման և հնարավոր խոշտանգումների փաստերով։ Այսօր Միխայիլ Սաակաշվիլին արդեն ճանաչվել է տուժող։ Այսինքն՝ կա փաստ և կա. տուժող։ Մնում է միայն մեղադրյալի ինքնությունը պարզել։ Հավանաբար, դա կլինեն վրացի իրավապահները»,- հինգշաբթի ասել է Գվարամիան Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում, որի գլխավոր տնօրենն է։

Սաակաշվիլին Վրաստան էր ժամանել 2021 թվականի հոկտեմբերի սկզբին երկրում անցկացված մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո նրան կալանավորել են և բանտարկել։ Այնտեղ նա հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առողջության վատթարացման պատճառով Սաակաշվիլին նախ հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, իսկ հետո՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։ Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին նախկին նախագահը կրկին տեղափոխվել էր Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա բազմիցս հայտարարել է, որ բանտում և հիվանդանոցում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել։ Նաև պնդում է, որ  հոսպիտալում բուժման ընթացքում հիվանդացել է նյարդաբանական ծանր հիվանդությամբ, որը հանրապետությունում բուժելի չէ։

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով նա հեռակա դատապարտվել է երեք, եւս վեց տարվա ազատազրկման։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի դաժան ցրման, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ոչնչացման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 2,9 միլիոն դոլար) պետական ​​միջոցների հափշտակության գործերը քննվում են։ Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար, այս դեպքում նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում