Երևանի կենտրոնում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ կփակցվի

Երևանի կենտրոնում Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ կփակցվի

 Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակ փակցնել։

Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

«Հուշատախտակը կփակցվի Վազգեն Սարգսյան 7 հասցեում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում»,– նշեց Վարդանյանը։

Միջնորդությունը ներկայացրել է «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարո Շահբազյանը:

Որոշումն ընդունվեց 40 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում