Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցություններ վարելու՝ Զելենսկիի, Էրդողանի եւ Գուտերիշի որոշումը
Միացյալ Նահանգները ողջունում Է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի որոշումն օգոստոսի 18-ին բանակցություններ վարելու Լվովում: Օգոստոսի 17-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անտարակույս, կան մի շարք կարեւոր հարցեր, որոնք գլխավոր քարտուղարը, նախագահ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կարող են քննարկել:
Այն փաստը, որ հանդիպումը կկայանա հենց այնտեղ, թույլ Է տալիս ենթադրել, որ հիմնական ուշադությունը կնվիրվի պարենային անվտանգությանը եւ այն պայմաններին, որոնք Թուրքիան ձեռնարկում Է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի ազատ արտահանման կամ ավելի ազատ արտահանման օժանդակման համար: Մենք շատ գնահատում ենք Թուրքիայի ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը, Ուկրաինայի ջանքերը, որոնք նպատակաուղղված են այն բանին, որպեսզի նավերը դուրս գան Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից»,- ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայից դուրս Է եկել «ավելի քան 20 նավ՝ բեռնված հացահատիկով, սննդամթերքով»: «Դրանց ճնշող մեծամասնությունը զննում Է անցել Համատեղ համակարգող կենտրոնում եւ այժմ ուղեւորվում Է նշանակման վայր: Դա միանշանակ լավ Է»,- եզրափակել Է Փրայսը: Օգոստոսի 16-ին Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնն ամփոփել Է աշխատանքի առաջին երկու շաբաթվա՝ օգոստսի 1-ից մինչեւ 15-, արդյունքները: Կենտրոնի տվյալների համաձայն՝ պարենով բեռնված 21 նավերից, որոնք դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից, մեկ նավն ուղեւորվել Է Աֆրիկա, մնացածները՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրներ:
Ուկրաինայից դուրս տարված պարենի ընդհանուր ծավալից Աֆրիկայի մայր ցամաք Է ուղակվել սոսկ 4 տոկոսը: ՄԱԿ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինայից պարենի արտահանումն իրականացվում Է առեւտրային գործառնությունների շրջանակներում, նշանակման վայրը որոշում են մասնավոր ընկերությունները՝ ելնելով իրենց շահերից: Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում Է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված Է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ