Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մելանի Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։
«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ հանդիսանալ երկկողմ գործընկերությունն առաջ մղելու գործում, և ակնհայտ է, որ դա վերջին տարիներին վերաբերել է Հայաստանին և Կանադային:
Անկեղծորեն շնորհակալ եմ, տիկին Մելանի Ժոլի, մեր երկրների միջև փոխգործակցությունը ավելի ամուր և իմաստալից դարձնելու համար:
Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,- նշված է արտգործնախարարի X-ի միկրոբլոգում։
Կարծիքներ