Տավուշում գիշերը ադրբեջանցի է հայտնաբերվել. ԱԱԾ-ն նրան տարել է

Տավուշում գիշերը ադրբեջանցի է հայտնաբերվել. ԱԱԾ-ն նրան տարել է

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել: Այդ մասին հայտնեց գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը. ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:

«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամասների չեմ տիրապետում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում