ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, երկու պետությունների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությանը: Նա կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Այս երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա»,- ասել է Դյուժարիկը:
Կարծիքներ