Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնել Հայաստանին
Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին, հայտնում է Aliq.ge-ն:
Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Ադրբեջանցի բնակչությանը դիմելով՝ կազմակերպությունը հայտարարում է. «Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշել է Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը:
ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։
Հիշեցնենք՝ կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ադրբեջանի:
Կարծիքներ