IRI-ի հետազոտության համաձայն՝ բնակչության գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը,- տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23%-ը եղել են լիովին գոհ, 39%-ը՝ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16%-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։
Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62%՝ 2023 թվականի մարտին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4%-ով։
Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։
Կարծիքներ