Խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկողների մեծ մասը ձայնը կտար իշխող ուժին. հարցում

Խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկողների մեծ մասը ձայնը կտար իշխող ուժին. հարցում

«Միջազգայինհանրապետական ինստիտուտի»-ը հրապարակել է 2023 թվականի դեկտեմբերինանցկացված հարցման արդյունքները, որի շրջանակներում մասնակիցները պատասխանել են, թե որ կուսակցությանը կամ դաշինքին կտային իրենց ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է հրապարակման մեջ, ըստ  հարցման սպոնտան պատասխանների՝ մասնակիցների  17 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Քաղաքացիականպայմանագիր կուսակցությանը, 3 տոկոսը՝ ՆիկոլՓաշինյանի կուսակցությանը կամ իշխողկուսակցությանը, 3-ական տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքին ու «Հայաստան» դաշինքին, 2-ական տոկոսը՝ Հայաստանի Հանրապետական,  «Հանրային ձայն», «Բարգավաճ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը, 1-ական տոկոսը՝ «Հանրապետություն», Արամ Սարգսյանիկուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես, ՀայՀեղափոխական Դաշնակցություն, ՌոբերտՔոչարյանի, Վարդան Ղուկասյանիկուսակցություններին: Այլ կուսակցություններին և դաշիքներին իրենց ձայնը կտային հարցվածների 4 տոկոսը, ոչ մեկին չէր քվեարկի 10 տոկոսը, քվեաթերթիկը կփչացներ 6 տոկոսը, իսկ քվեարկությանը չէր մասնակցի 26 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ:Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։  Ընտրանքը կազմված է եղել 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներից։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում