Կայացել է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածությունների քննարկումն էր՝ ՀՀ վարչապետի նշանակմանը ներկայացնելու նպատակով։
Կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Նարա Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում ևս նրա մասնագիտական գիտելիքներն ու փորձը կօգտագործվեն կրթության ոլորտում։
Այնուհետև թեկնածուները պատասխանել են կառավարման խորհրդի անդամների հարցերին, ներկայացրել ՀՀ կրթության տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը միտված իրենց առաջարկությունները։
Կառավարման խորհրդի՝ նիստին մասնակցած 7 անդամները միաձայն հավանություն են տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածությունների ներկայացմանը:
Կարծիքներ