Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։
Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։
Նրա պաշտպանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ նոր խափանման միջոցի մասին Քննչական կոմիտեն չի հայտնել, իսկ այսօր՝ ժամը 18։30-ին, դատարանը քննելու է Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։
Մեղադրանքն առաջադրվելուց հետո, ըստ Գայանե Պապոյանի, համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը:
Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այս պահին կա ձերբակալված 23 քաղաքացի, որից 19-ին մեղադրանք է առաջադրված։
Կարծիքներ