ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով:
Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից: Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա հավաքագրված բազաների և պայմանագրերի ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ:
Կարծիքներ