Կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ. Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում Երևանում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:
Հոկտեմբերի 22-ին ժամը 10:20-ից սկսած աշխատարաններ են նախատեսվում Վ. Յա. Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Նույն օրը ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան։
Հոկտեմբերի 25-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին և 18:00-ին։
Հոկտեմբերի 28-ին ժամը 17:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա-համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. հանդես կգան կունենան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Նախագիծն իրականացնում է “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Կարծիքներ