Պոմպեոն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներին ասել է, որ Թուրքիան խախտում է դաշինքի միասնությունը

Պոմպեոն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներին ասել է, որ Թուրքիան խախտում է դաշինքի միասնությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որը կայացել է տեսակապի միջոցով, հայտարարել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործելաոճին՝ այդպիսով խախտելով դաշինքի միասնությունը:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աթենա-մակեդոնական լրատվական գործակալությանը, որն էլ վկայակոչում է հույն դիվանագետներին:

Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարը «մատնանշել է Թուրքիայի գործողություններն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում»:

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ Պոմպեոն ընդգծել է, որ «ապաէսկալացիայի մեխանիզմը, որը չի աշխատել Թուրքիայի մեղքով, պետք է վերագործարկվի»:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում