Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել։ 
 
Աղետների կառավարման պետական գործակալությունը հայտարարել է Բալիքեշիրի Սուսուրլուք թաղամասում 4,1 մագնիտուդով երկրաշարժի մասին։

Նշվում է, որ օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում