Եգիպտոսում երկու մարդ Է զոհվել մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով

Եգիպտոսում երկու մարդ Է զոհվել մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով

 Երկու մարդ Է զոհվել մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել եգիպտական Խուրգադայից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Գունա առողջարանային փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքագոտում: Այդ մասին, հաղորդում Է "Youm7" հրատարակությունը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ երկուտեղանոց գերթեթեւ ինքնաթիռը, որն զբոսանքային թռիչք Էր կատարում, թռիչքավայրԷջքային գոտուն Է հարվածել վայրԷջքի փորձ կատարելիս:

Օդաչուն եւ ուղեւորը, որոնք Եգիպտոսի քաղաքացիներ են, բազմաթիվ վնասվածքներից եւ վերքերից գիտակցության չգալով, մահացել են տեղական հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/

Հետևեք մեզ նաև Տելեգրամում