Սևանի վարչական տարածքում մեքենա է այրվել, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Սևանի վարչական տարածքում մեքենա է այրվել, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին, Սևանի վարչական տարածքում, Ախթամար արձանի հարևանությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով՝ Ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում