Սյունիքի մարզի Կապանում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն
Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապանում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.01095 հողամասը հետ վերցնել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով:
Կարծիքներ