ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՀ տարբեր գերատեսչությունների խրախուսանքին

ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՀ տարբեր գերատեսչությունների խրախուսանքին

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ սեպտեմբերի 4-ին շնորհավորել և շնորհակալագրեր, պատվոգրեր, հուշանվերներ է հանձնել նախարարության տարբեր գերատեսչությունների կողմից խրախուսման արժանացած մի շարք աշխատակիցների: տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Քննչական կոմիտեի կողմից «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրվել Առաջին բաժնի պետ Արման Լադիկի Դարբինյանը:

Ազգային ժողովի կողմից շնորհակալագրով է պարգևատրվել Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետ Վարդան Հրաչյայի Աճեմյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ Նադյա Արծրունու Մոսոյանը:

Հատուկ քննչական ծառայության շնորհակալագրով՝ Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գոհար Արարատի Մեսրոպյանը:

Պետական վերահսկողական ծառայության պատվոգրով՝ Անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Հեղինե Ազատի Դարբինյանը և Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մնացականի Մկրտչյանը:

Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Ժորայի Կարապետյանը:

Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Մանիկ Աշոտի Սանթրոսյանը:
Ազգային անվտանգության ծառայության հուշանվերով՝ Պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խրիստաֆորի Խաչատրյանը:

Դատախազության կողմից շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Մուշեղի Օհանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում