Թխամորթ դերասաններն առանց «Օսկարների» մնացին գլխավոր դերերի համար
Թխամորթ դերասաններն «Օսկարներ» չստացան ո՛չ տղամարդու, ո ՛չ Էլ կնոջ լավագույն դերի համար մրցանակաբաշխության 93-րդ արարողության արդյունքներով, թեեւ գոնե առաջին դեպքում ֆավորիտն աֆրոամերիկացի Չեդվիկ Բոուզմանն Էր:
Արրողության հեռարձակումը վարում Էր ABC հեռուստաալիքը:
Բոուզմանն «Օսկարի» Էր անվանակարգվել հետմահու: Անվանակարգում հաղթած 83-ամյա Էնթոնի Հոփինքսը, որը դարձել Է ամենատարեց մրցանակակիրն այդ կատեոգրիայում, մեկ արձանիկ արդեն ունի, այնպես որ զանգվածային լրատվամիոցների բազմաթիվ կանխատեսումներում հաղթանակն ավելի հաջախ տրվում Էր Բոուզմանին:
Հավակնորդնրի թվում Էր նաեւ Ռիզ Ահմեդը՝ առաջին մուսուլմանը, որն «Օսկարի» Է առաջադրվել այս կատեգարիայում: Կնոջ լավագույն դերի համար «Օսկարի» հավակնորդուհիների թվում հինգ անվանակարգորդներից թխմորթ Էին երկուսը՝ Վիոլա Դեւիսը եւ Անդրա Դեյը:
Այսպիսով՝ երկու կաեգորիաներում Էլ պարգեւները կարող Էին բաժին հասնել թխամորթների: Հոլիվուդն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է նվիրում այն բանին, որպեսզի կինոն արտացոլի, թե ԱՄՆ-ում որքան բազմազան Է հասարակությունը: 2024 թվականից «Օսկարի» անվանակարգորդներին ընտրելիս կպահանջեն ֆիլմերում որոշակի թվով փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ