5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պերուում

5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պերուում

5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է գրանցվել Պերուի հարավային մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան ֆիլիալը:

Ալթայ-Սայանյան ֆիլիալի օպերատիվ մշակման տվյալներով՝ ապրիլի 26-ին Երեւանի ժամանակով 03:50-ին գրանցված ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվել Է Իկա քաղաքից 211 կիլոմետր դեպի հարավ-արեւելք:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «ավերիչ»:

Ավելի վաղ փետրվարին ուժեղ երկրաշարժ Էր տեղի ունեցել Պերուի սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորությամբ ընկած Էկվադորի հարավային մասում: Այն ցնցումների ինտենսիվությամբ գնահատվել Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում