17 դժբախտ դեպք աշխատավայրում՝ 4-ը մահվան ելքով. ԱԱՏՄ
2020 թ․ ընթացքում Տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը՝ մահվան ելքով։ Դրանցից՝
2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ,
1 դեպք՝ շինարարության ոլորտ,
1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։
Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել է 28 մարդ, որից՝
ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6.
տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։
2020 թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։
Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։
ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։
Կարծիքներ