Գերմանիան մտահոգված է պահեստարաններում գազի պաշարների ցածր մակարդակով

Գերմանիան մտահոգված է պահեստարաններում գազի պաշարների ցածր մակարդակով

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը Բեռլինում կայացած ճեպազրույցում մտահոգություն է հայտնել երկրի գազի պահոցներում եղած քանակի վերաբերյալ։ Նշվում է, որ այս պահին լցված է նրա մոտ մեկ երրորդ մասը:

«Գազը մեզ մատակարարվում է հիմնականում խողովակաշարերով: Եվ, իհարկե, մենք վերահսկում ենք իրավիճակը գազապահեստարաններում, և դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում»,- մեջբերել է «Прайм»-ը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի խոսքերը։

Գազապահեստարանների լցվածության ընդհանուր մակարդակը 36 տոկոսից ոչ ավելի է։ Միաժամանակ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ գազի մատակարարումների ավելացման որոշումը «շուկայական հարց է» և կախված չէ պետությունից։

Հարկ է նշել, որ փետրվարի սկզբին եվրոպական գազապահեստարաններն արդեն դատարկվել  էին անցյալ ամառ այդտեղ մղված գազի ծավալի 85 տոկոսով, իսկ 2022 թվականի հունվարից պաշարների մակարդակը հասել է երկարաժամկետ դիտարկման ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում