Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջոցառման գլխավոր շահառուները եղել են զոհված զինծառայողների ծնողները. վարչապետ
«Այդ միջոցառումը կազմակերպված է եղել շատ ավելի վաղ, 5-6 ամիս առաջ կազմակերպված միջոցառում է եղել»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ձեր քաղաքական թիմը պարբերաբար հայտարարություններ է անում, որ ՀՀ-ում աղետի ֆոնին պետք չէ փողոցներ փակել, խրախճանք կազմակերպել, բայց ձեր տիկնոջ մասնակցությամբ խրախճանք է կազմակերպվում, սև ու սպիտակ երեկույթ:
«Խրախճանք չի կազմակերպվել, որքանով տեղյակ եմ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում և առհասարակ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Առանցքային նպատակներից մեկը եղել է՝ պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելու, սփոփելու, նրանց կողքին լինելու, փորձելու օգնել նրանց, որպեսզի սևը չլինի գերիշխող»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ