«Փյունիկը» կմասնակցի ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ծրագրին

«Փյունիկը» կմասնակցի ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ծրագրին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ծրագրին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՖՖ մամուլի ծառայությունը, ՈւԵՖԱ-ն և Դիսնեյը համատեղ գործարկել են ծրագիր, որը նպատակ ունի փոքր աղջիկների համար ֆուտբոլը խաղալը դարձնել ավելի ուրախ և հետաքրքիր։ Ծրագիրը կրում է «Փլեյմեյքերները» անվանումը։ Ամբողջ Հայաստանով մեկ աղջիկ երեխաները իրավունք ունեն կերտել կյանքի և սիրո ճանապարհ ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ֆուտբոլային շրջադարձային ծրագրով։ 

«Փյունիկ» ՖԱ-ն նույնպես միացել է ծրագրին և հայտարարում է հավաքագրում ծրագրին մասնակցելու համար։ «Փլեյմեյքերները» ծրագրին կարող են մասնակցել 5-ից 10 տարեկան բոլոր աղջիկ ցանկացողները` ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար) [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում