Ցեղասպանության թեմայով վարչապետի խոսքերը քննադատության երեք հիմնական շերտ են բացել. Ալեքսանյանը մանրամասնել է

Ցեղասպանության թեմայով վարչապետի խոսքերը քննադատության երեք հիմնական շերտ են բացել. Ալեքսանյանը մանրամասնել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող հայտարարություններին:

«Ցեղասպանության թեմայով վարչապետի խոսքերը քննադատության երեք հիմնական շերտ են բացել.

1. Առաջին շերտի ներկայացուցիչներն ասում են,- «Հա, դե ո՞վ չգիտի, որ Սովետը ըստ իր կոնկրետ պահի աշխարհաքաղաքական շահերի բացել ու փակել, հետո էլ փակել ու բացել է ցեղասպանության թեման Խորհրդային Հայաստանի տարածքում ու ոչ միայն։ Օրինակ՝ Թուրքիայի հետ ջերմության շրջանում փակել է, իսկ այ Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ բացել։ Էս ի՞նչ պարզագույն բաներ է ասում, վարչապետ մարդ է, թող լուրջ գործով զբաղվի»։

2. Երկրորդ շերտի ներկայացուցիչներն ասում են,- «Ստոր սրիկաները հիմա էլ ցեղասպանությունն են ուրանում»։

3. Երրորդ շերտի ներկայացուցիչներն ասում են,- «Ո՞նց կարելի է առհասարակ այս թեման քննարկման առարկա դարձնել, ո՞նց։ Հինգ-վեց տարին մեկ մի կայրության ԱԳ նախարար գալիս է, Արարատը հեռախոսով նկարում, մի երկու հատ էլ սրտներս հովացնող արտահայտություն անում ցեղասպանության մասին, դրանից ավել Աստծուց կրա՞կ եք ուզում»։

Ու այս երեք շերտերի մեջ ես շատ եմ ուզում պատասխանել առաջին խմբին. հարգելիներս, քանի դեռ 2-րդ ու 3-րդ խմբի ներկայացուցիչները քննադատողների մեջ մեծամասնություն են, պետք է թե՛ վարչապետը, թե՛ բոլորս խոսենք սրա մասին։ Այ երբ ձեր խումբը կլինի մեծամասնություն, կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն արդեն չի լինի»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում