«Անցավ, գնաց». Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին

«Անցավ, գնաց». Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ վթարին

Դերասան Խորեն Լևոնյանը «Ինստագրամ»-ի էջում անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին, ինչի հետևանքով նա, ըստ լրատվամիջոցների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Վթար էր, անցավ գնաց։ Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար։ Ես լավ եմ, ամեն բան նորմալ է։ Սիրով ձեր՝ Խորեն Լևոնյան»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում բախվել են դերասան Խորեն Լևոնյանի վարած «Սուզուկի» մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում