Ռուսական Առաջին ալիքն առանց թույտվության օգտագործել է «Ազատության» կադրերը. ռադիոկայանը պահանջել է հեռացնել դրանք

Ռուսական Առաջին ալիքն առանց թույտվության օգտագործել է «Ազատության» կադրերը. ռադիոկայանը պահանջել է հեռացնել դրանք

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ռուսական Առաջին ալիքից պահանջել է հեռացնել «Ազատության» կադրերը “Куклы наследника Тутти” հաղորդումից։

Այս մասին հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

«Առաջին ալիքի հոկտեմբերի 23-ի եթերում հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով հաղորդման մեջ առանց հայկական ծառայության թույլտվության օգտագործվել են «Ազատության» ռեպորտաժների կադրերը։

Ընդ որում այդ կադրերը հաղորդման մեջ տեղ են գտել առանց ռադիոկայանի լոգոյի։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ОРТ-ից պաշտոնապես պահանջել է հեռացնել այդ կադրերը հաղորդումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում