Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով:Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ պայթյունից տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։
Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները որոնելիս են եղել մարտերում զոհվածների մարմինները:
Կարծիքներ