Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը՝ սպառնալով ցած նետվել
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել պարեկները, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։
Մոտ 1 ժամ տևած ոստիկանների բանակցություններն արդյունք են տվել, և քաղաքացին հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլին։ Նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են քաղաքացու ինքնությունը։
Կարծիքներ