ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու համար ի սկզբանե գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը, հետևաբար ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ։


Կարծիքներ