«ԿորոնաՎակ» պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել

«ԿորոնաՎակ» պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել

Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին:

ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը:

Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3976

Հետևեք մեզ նաև Տելեգրամում