ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների համագործակցության կարեւորությունը
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում Է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցություններում, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարեւորությանը: Այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
«Տեսակապով կայացած զրույցի ընթացքում կողմերը հայտարարել են, որ «Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տնտեսական հարաբերությունները համարում են շատ կարեւոր», ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է նաեւ ՉԺՀ-ի առեւտրի նախարարության կայքում:
Նրանում նշվում Է. «Կողմերը հավասարության եւ փոխադարձ հարգանքի ոգով անցկացրել են կարծիքների լայն փոխանակություն մակրոտնտեսական իրադրության եւ այդ բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ, անկեղծ կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ եւ պատրաստ են շարունակել աջակցությունը շփումներին»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, հաղորդելով կայացած զրույցի մասին, նշել Է, որ Յելլենը «(Լյու Հեի հետ) քննարկել Է Բայդեն-Հարիս վարչակազմի պլանները հետագա ուժեղ տնտեսական վերականգնմանն աջակցելու վերաբերյալ եւ համագործակցության կարեւորությունն այն բնագավառներում, որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի շահերին՝ միեւնույն ժամանակ անկեղծորեն լուծելով այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում»: Յելլենը նշել Է, որ «անհամբերությամբ Է սպասում փոխվարչապետ Լյու Հեի հետ ապագա դիսկուսիաներին»: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պահանջել Է բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել պաշտպանությանը՝ դա հիմնավորելով Չինաստանից եւ Ռուսաստանից եկող «լուրջ սպառնալիքներով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ