68 տարի միասին. ԱՄՆ-ում մահացել են աշխարհի ամենաերկարակյաց սիամական երկվորյակները (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգում 68 տարեկանում մահացել են աշխարհի ամենաերկարակյաց սիամական երկվորյակները, հաղորդում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Ռոնի և Դոնի Գելոնները, մահացել են հուլիսի 4-ին՝ իրենց հայրենի Դեյթոն քաղաքում։
Երկվորյակները ծնվել են 1951 թվականին և իրենց կյանքի առաջին երկու տարիներն անց են կացրել հիվանդանոցում, որտեղ բժիշկները փորձել են ճանապարհ գտնել նրանց անվտանգ կերպով միմյանցից բաժանել։ Սակայն երբ նրանք հայտնել են, որ ոչ մի երաշխիք չկա, որ վիրահատությունից հետ տղաները ողջ կմանան, նրանց ծնողները որոշել են ռիսկի չդիմել։
Նրանց եղբայրը ցավով հիշել է, որ Ռոնին և Դոնին չեն կարողացել հաճախել տեղի դպրոց, քանի որ դպրոցի տնօրինության խոսքով՝ «նրանք կարող էին շեղել մյուս աշակերտներին»։
Սակայն եղբայրները չեն դադարել պայքարել և աշխատանքի են անցել կրկեսում, հանդես եկել կառնավալային միջոցառումներում։
Ինչպես նշում է պարբերականը, չնայած սիամական երկվորյակ լինելու փաստին՝ Դոնին և Ռոնին իրենց կյանքն ապրել են առանց ափսոսանքի և նույնիսկ մի առիթով նշել են, որ «հիանալի կյանք են ունեցել»։
Կարծիքներ