Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Ապրիլի 7-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 476.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.46 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.51 դրամ (նվազել է 3.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 623.48 դրամ (նվազել է 3.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.21 դրամ (աճել է 0.41 դրամով):
Կարծիքներ