ՀՀ ԶՈՒ տեխնիկայի տեղաշարժի մասին երեկ համացանցում հայտնված տեսանյութը նկարել է բլոգեր Միկա Բադալյանի կինը. «Հայկական ժամանակ»
Երեկ համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիրույթում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տեսանյութը նկարահանել է բլոգեր Միկա Բադալյանի կինը, որը ՌԴ քաղաքացի է:
Թե ի՞նչ նպատակով է նա նկարել այն, և ինչպե՞ս է դա հայտնվել ադրբեջանական և ռուսական տելեգրամ-ալիքներում, պարզ չէ: Սակայն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը բազմիցս հորդորել է զերծ մնալ հայկական ԶՈՒ տեղաշարժը տեսանկարահանելուց և դրանք համացանցում տարածելու գործողություններից:
Մենք զերծ ենք մնում տեսանյութը հրապարակելուց՝ չնայած այն հանգամանքին, որ այն լայնորեն տարածված է ադրբեջանական և ռուսական ցանցերում: Հրապարակում ենք միայն տեսանյութից երկու սքրին:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Սյունիքում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի աշխատակից Աշոտ Գևորգյանը։
Կարծիքներ