Հրազդան գետն իջած քաղաքացուն օգնության են հասել փրկարարները

Հրազդան գետն իջած քաղաքացուն օգնության են հասել փրկարարները

Մարտի 11-ին՝ ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում քաղաքացին իջել է Հրազդան գետը և ինքնուրույն չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները պարանային աշխատանքների միջոցով անվտանգ տարածք են դուրս բերել Վ․ Ս․-ին (ծնված 1988 թ․)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում