Արագածոտնում մեկնարկել է մի քանի գյուղ իրար կապող Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհի հիմնանորոգումը
Արագածոտնի մարզում մեկնարկել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը:
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Գյուղացիները նշում են, որ 1980-ականներից ի վեր ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգվող ճանապարհը միմյանց է կապում մի քանի գյուղեր։ Կարեւոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար կլուծի սոցիալական եւ տնտեսական մի շարք խնդիրներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարծիքներ