Cadillac-ը ներկայացրել է ընկերության պատմության ամենահզոր մեքենան (լուսնակար)

Cadillac-ը ներկայացրել է ընկերության պատմության ամենահզոր մեքենան (լուսնակար)

Ամերիկյան General Motors ընկերությունը ներկայացրել է Cadillac CT4-V Blackwing և Cadillac CT5-V Blackwing նոր հզորագույն սեդանները:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, ընկերության ներկայացուցիչ Բրենդոն Վիվիանի խոսքով՝ CT5-V Blackwing մոդելը մեքենաշինական հսկայի պատմության ամենահզոր մոդելն է: Նորագույն մեքենան զինվել է 6,2 լիտր ծավալային V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 668 ձիաուժ: Մոդելի առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժամ:

Cadillac CT4-V Blackwing սեդանը համալրվել է 3,6 ծավալային V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 472 ձիաուժ: Մեքենայի առավելագույն հզորությունը կազմում է 302 կմ/ժամ:

Բազային այս մոդելի գինը կկազմի 59 990 դոլար, իսկ Cadillac CT5-V Blackwing-ի գինը՝ 84 990 դոլար: Ակնկալվում է, որ նորույթները վաճառքի կհանվեն ամռանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում