Ֆրանսիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Նիգերում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Նիգերում տիրող իրավիճակը։
Այս մասին ֆրանսիացի նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում:
«Այսօր խոսեցի իմ ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ: Մենք հավատարիմ ենք մնում Նիգերում ժողովրդավարության վերականգնմանը և աջակցում ենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին»,- գրել է նա:
Կարծիքներ