ՄԱԳԱՏԷ-ի նոր առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկների տանիքներին ականներ չի հայտնաբերել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները, որոնք երեկ ռոտացիայի շրջանակներում ժամանել են Զապորոժիեի ԱԷԿ, ատոմակայանի երրորդ և չորրորդ էներգաբլոկների տանիքներին ականներ չեն հայտնաբերել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Rosenergoatom կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան։
Կարչաան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմը երկար ժամանակ չէր կարողանում տանիքները ստուգելու թույլտվություն ստանալ, քանի որ ռուսական կողմը վախենում էր ուկրաինացի զինվորականների սադրանքներից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել էր Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Կարծիքներ