Խաբարովսկի բնակիչը ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման համար

Խաբարովսկի բնակիչը ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման համար

Խաբարովսկի իրավապահները ձերբակալել են Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկից 26-ամյա մի երիտասարդի, որը ֆինանսավորում է միջազգային ահաբեկչական կազմակերպությանը, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ տարածաշրջանի մամուլի ծառայությանը։

«Հաստատվել է, որ Խաբարովսկ քաղաքում բնակվող օտարերկրացին կամավոր դրամական փոխանցումներ է կատարել «Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային ահաբեկչական կազմակերպության կառույցի մաս կազմող զինված կազմավորումներից մեկի կարիքների համար», - տարածված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում