Հայ ջրացատկորդները երկրորդ տեղն են գրավել Ուկրաինայի բաց առաջնությունում

Հայ ջրացատկորդները երկրորդ տեղն են գրավել Ուկրաինայի բաց առաջնությունում

Հայաստանի առաջատար ջրացատկորդները մասնակցել են Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը: 10 մետրանոց  աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան –  Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով  միայն տանտերերին:

Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ տղաները  վաղը ՝ փետրվարի  18 –ին կմրցեն անհատական 10 մ. աշտարակացատկում:

Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն  եզրափակիչ մտած ջրացատկորդները:

Տանտերերից բացի մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի պատվիրակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում