Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենա է այրվել․տուժածներ չկան

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենա է այրվել․տուժածներ չկան

Փետրվարի 16-ին, ժամը 15:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 14-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:00-ին: Մասամբ այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Ռ. Ի.) շարժիչի հատվածը և նվագարկիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում